
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին: Այս մասին հյատնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանման արդյունքում ձևավորված հումանիտար իրավիճակին։
Փոխվարչապետը բարձր է գնահատել մեր հայրենակիցների առաջնային կարիքների հասցեագրման գործընթացում ԿԽՄԿ-ի և ՀԿԽԸ-ի ակտիվ ներգրավվածությունը՝ վստահություն հայտնելով նաև միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրերի շուրջ արդյունավետ փոխգործակցության վերաբերյալ։
Զրուցակիցները քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական և առողջապահական կարիքների հասցեագրմանն ուղղված հարցերի լայն շրջանակ»,-նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել