HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դա ռազմական հանցագործություն է. Human Rights Watch-ը քննադատել է Գազայի հատվածի շրջափակումը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Գազայի հատվածի «ամբողջական շրջափակման» մասին՝ Իսրայելի պաշտպանության նախարարի հրամանը՝ այն բնորոշելով որպես «կոլեկտիվ պատժի» և «պատերազմական հանցագործության» ձև: Այդ մասին նշվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

Իսրայելում և Պաղեստինում Human Rights Watch-ի տնօրեն Օմար Շաքիրը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի խոսքերը «նողկալի» է անվանել և Իսրայելին մեղադրել սովը որպես «պատերազմի գործիքի» օգտագործման մեջ։

Շաքիրը առանձնացրել է 2,2 միլիոն պաղեստինցիների համար ռիսկերը, որոնք ապրում են Իսրայելի կողմից Գազայի հատվածի երկարատև արգելափակման պայմաններում, ու կոչ արել միջազգային քրեական դատարանին միջամտել ստեղծված իրավիճակին։

Human Rights Watch-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ Շաքիրը նաև դատապարտել է իսրայելական բնակավայրերի վրա «Համաս»-ի հարձակումները՝ նշելով, որ «քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորումը, անխտիր հարձակումները և քաղաքացիական անձանց պատանդառումը», միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, նույնպես համարվում են ռազմական հանցագործություններ:

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter