HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելու հարցում. Վլադիմիր Զելենսկի

Ռուսաստանի իշխանություններն ուղղակիորեն շահագրգռված են Մերձավոր Արևելքում հակամարտության հրահրման հարցում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատերազմի 593-րդ օրվա երեկոյան իր տեսաուղերձում։

Նա նշել է, որ խորհրդակցություն է անցկացրել ուկրաինական հետախուզության ղեկավարների և դիվանագետների հետ, որը նվիրված է եղել Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին և Իսրայելի վրա «Համաս» խմբավորման հարձակմանը։

«Ըստ առկա տեղեկատվության, որը շատ հստակ է, Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելու մեջ, որպեսզի ցավի և տառապանքի նոր աղբյուրը թուլացնի համաշխարհային միասնությունը, ավելացնի պառակտում և հակասություններ, և դրանով օգնի Ռուսաստանին Եվրոպայում ոչնչացնելու ազատությունը»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ այժմ ռուս պրոպագանդիստները «չարախնդում են», իսկ «Մոսկվայի իրանցի բարեկամները բացահայտորեն կանգնում Իսրայելի վրա հարձակվողների թիկունքին»:

«Եվ այս ամենը շատ ավելի մեծ սպառնալիք է, քան աշխարհը հիմա ընկալում է։ Անցյալի համաշխարհային պատերազմները բռնկվեցին հենց լոկալ ագրեսիաների արդյունքում։ Եվ մենք գիտենք, թե ինչպես հակազդել այդ սպառնալիքին։ Եվ պատրաստում ենք պատասխան քայլեր։ Եվ ամենակարևորը, մենք պաշտպանում ենք աշխարհի առավելագույն միասնության անհրաժեշտությանը»- հավելել է Զելենսկին։

Լուսանկարը՝ Greg Nash/The Hill

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter