HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը փակել է նաև Գազայի հատվածի ջրամատակարարումը

Իսրայելն ամբողջությամբ փակել է բոլոր խողովակաշարերը, որոնցով Գազայի հատված ջուր էր հոսում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի էներգետիկայի և ջրային տնտեսության նախարար Իսրայել Կացը: «Ես հրամայել եմ անհապաղ անջատել Իսրայելից Գազայի հատվածի ջրամատակարարումը։ Էլեկտրականությունն ու վառելիքը օրերս էին անջատվել։ Ինչ եղել է, այլևս չի լինի»,- նշել է իսրայելցի պաշտոնյան։

Գազայի հատվածն ամբողջապես շրջափակելու հրամանի մասին, ավելի վաղ, հայտարարել էր Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: «Չի լինելու ո՛չ էլեկտրականություն, ո՛չ ջուր, ո՛չ վառելիք, ամեն ինչ փակ է լինելու»,- հայտարարել էր նա: 

Էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել էր դեռևս հոկտեմբերի 7-ին։

Էլեկտրաէներգիայի և էլեկտրականության արտադրության համար վառելիքի ներկրման տեսանկյունից Գազայի հատվածը մեծապես կախված է Իսրայելից, ինչը նշանակում է, որ դրա անջատումը լրջագույն ճգնաժամ է առաջացնելու պաղեստինյան այդ տարածքում։

Լուսանկարը՝ Said Khatib/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter