HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ վերահսկում է Գազայի հատվածի հետ սահմանը

Իսրայելցի զինվորականները վերականգնել են Գազայի հատվածի հետ սահմանի նկատմամբ վերահսկողությունն այն բանից հետո, երբ «Համաս»-ի գրոհայինները հոկտեմբերի 7-ին ներթափանցել էին Իսրայելի տարածք: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։

«Անցած օրվա ընթացքում ոչ մի ահաբեկիչ չի ներթափանցել պատնեշների միջով»,- լրագրողների հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է նա: Հագարիի խոսքով՝ ինժեներական զորքերն աշխատում են վնասված արգելապատնեշների հատվածներում հարակից տարածքների ականապատման ուղղությամբ:

Իսրայելի պաշտպանության բանակի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռիչարդ Հեխթը, հաստատել է, որ հոկտեմբերի 9-ի երեկոյան «Համաս»-ի ոչ մի գրոհային չի ներթափանցել Իսրայելի տարածք, սակայն խոստովանել է, որ նման հնարավորությունը դեռևս պահպանվում է:

Հեխթը հավելել է, որ հայտնաբերվել է «Համաս»-ի 1500 սպանված գրոհայինների մարմիններ՝ հավելելով, որ քիչ թվով ահաբեկիչներ, որոնք չեն վերացվել և չեն կարողացել վերադառնալ Գազայի հատված, դեռևս թաքնվում են Իսրայելի տարածքում:

Լուսանկարը՝ Mustafa Alkharouf/Anadolu Agency

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter