HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինարարական քարում թաքցված կասկածելի զանգվածը հայտնաբերվել է «Վանաձոր» ՔԿՀ ծառայողների կողմից

Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, զննության են ենթարկել հիմնարկի տարածքում ընթացող շինարարական աշխատանքների համար քաղաքացի Վ.Գ.-ի կողմից բեռնատար մեքենայով բերված 20 քարերը: 

Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ զննությամբ քարերից մեկի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter