Օդի ջերմաստիճանը կնվազի, հետո կբարձրանա
Շրջանների զգալի մասում այսօր ցերեկը, հոկտեմբերի 11-ի գիշերն առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7մ/վ, հոկտեմբերի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 5-7, հոկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբաձրանա 2-4 աստիճանով։
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել