HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև կավարտվի գերիների փոխանակման գործընթացը. Զախարովա

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կավարտվի գերիների փոխանակման գործընթացը, քանի որ դրա համար հասունացել են բոլոր պայմանները։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա՝ դա պետք է արվի «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»։

«Մենք կարծում ենք, որ ցանկացած իրավիճակում պահվող անձանց նկատմամբ պետք է կիրառվեն մարդասիրական իրավունքի նորմեր։ Մեր հերթին, մենք բազմիցս երկկողմ և եռակողմ ձևաչափերով կոչ ենք արել գործընկերներին՝ ավարտել գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Հիմա դրա համար, մեր կարծիքով, շատ լավ պայմաններ են հասունացել։ Մենք հույս ունենք, որ այս հարցը հաջողությամբ կլուծվի»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Խոսելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության մասին՝ Զախարովան նշել է, որ այնտեղ վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը արմատապես փոփոխվել է, իսկ ռուս խաղաղապահների գործունեությունը կադապտացվի նոր պայմաններին։

«Ղարաբաղում իրավիճակը վերջին մեկ տարվա ընթացքում արմատապես փոխվել է, 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը, Պրահայում Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում,Ղարաբաղի տարածաշրջանը ճանաչել է ադրբեջանական տարածք, վերահաստատել է իր դիրքորոշումը այս տարվա մայիսին և հունիսին Բրյուսելում կայացած գագաթաժողովների ժամանակ։ Այսպիսով, այն պայմանները, որոնց պարագայում ռուսական խաղաղապահ զորակազմը մտցվել է տարածաշրջան, լրջորեն փոփոխվել են, և ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած բախումներից հետո, բնակչության զանգվածային արտագաղթի ֆոնին, մեր խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի իրավիճակին»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն արդեն իսկ հանել են որոշ դիտակետեր։ «Մեր խաղաղապահներին վերաբերող սկզբունքային հարցերը, ինչպես արդեն ասել ենք, քննարկվում են Բաքվի հետ»,- հավելել է Զախարովան:

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter