
Ալիևը հայտարարել Է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման «պատմական պայմանների» մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ այժմ «պատմական պայմաններ» են առաջացել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
«Ներկայում ի հայտ են եկել պատմական պայմաններ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության ու համագործակցության տարածքի վերածելու համար»,- TACC գործակալության փոխանցմամբ ասված է Տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների 27-րդ հանդիպման մասնակիցներին ուղղված Ալիևի ուղերձում, որն այս օրերին ընթանում է Շուշիում։
Ալիևը նշել է, որ 2020 թվականից հետո Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում: Նա Ադրբեջանի ազգային առաջնահերթություններից մեկն է համարել «այդ շրջաններ բնակչության «մեծ վերադարձի» ծրագրի իրականացումը»: Ալիևի խոսքով՝ առաջիկա երեք տարիներին նախատեսվում է այդ շրջաններ տեղափոխել մինչև 100 հազար մարդու:
Լուսանկարը՝ Сергей Булкин / news.ru / Global Look Press
Մեկնաբանել