HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանության տվյալներով՝ «Համաս» արմատական խմբավորման հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1000 իսրայելցի։ Այդ մասին հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։

Ըստ Իսրայելի կառավարության վերջին տվյալների՝ զոհերի թիվը գերազանցում էր 900-ը, իսկ վիրավորվել էր շուրջ 2400 մարդ։

Հոկտեմբերի 10-ի ցերեկը պաղեստինյան աղբյուրները հայտարարեցին, որ Գազայի հատվածում զոհվել է 770 մարդ, մոտ 4000 բնակիչ էլ ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

Հիշեցնենք, որ պաղեստինցի գրոհայինները հայտարարել են, որ գերեվարել են ավելի քան 100 իսրայելցու։ Գերիների թվում կան տասնյակ երկքաղաքացիներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ և չինացիներ, պնդում է «Համաս»-ը։ Ռուսաստանի իշխանությունները հաստատել են ՌԴ երկու քաղաքացու մահվան հանգամանքը։ Չորս ռուսաստանցի էլ մնում է անհետ կորածների շարքում։

Լուսանկարը՝ Noam Revkin Fenton /Flash90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter