Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպանին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքներին և ՀՀ դատախազության կողմից օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող աշխատանքներին՝ ուղղված Քրեական օրենսգրքով արգելված արարքներ կատարած անձանց նկատմամբ հետախուզում հայտարարելուն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցությանն ուղղված համաձայնագրի մշակման աշխատանքներին: Երկուստեք ընդգծվել է, որ համագործակցությունը կնպաստի անդրազգային հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի հետ համագործակցության ձևաչափին, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ ոլորտային համատեղ ծրագրերի շրջանակներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել