
Գազայում ավելի քան 263 հազար մարդ լքել է իր տունը. ՄԱԿ
Գազայի հատվածում ավելի քան 263 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։
Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով ավերվել է ավելի քան 1000 տուն, իսկ 560-ը դարձել են բնակության համար ոչ պիտանի:
Շուրջ 175 հազար տեղահանված ապաստան է գտել պաղեստինցի փախստականների օգնության համար ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության (UNRWA) ենթակայության տակ գտնվող 88 դպրոցներում:
Ավելի քան 14,5 հազար մարդ էլ գտնվում է հանրակրթական դպրոցներում, իսկ մնացածներն ապրում են բարեկամների և հարևանների մոտ կամ ապաստան են փնտրում այլ վայրերում:
Լուսանկարը՝ Mustafa Hassona/Anadolu Agency
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել