HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի որոշ գործողություններ խախտում են միջազգային իրավունքը. Ժոզեպ Բորել

Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի տոտալ շրջափակմանը:

«Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն, բայց դա պետք է արվի միջազգային իրավունքին, մարդասիրական իրավունքին համապատասխան։ Իսկ մի շարք որոշումներ հակասում են միջազգային իրավունքին»,- BBC-ի փոխանցմամբ ասել է Բորելը։

Բորելը նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպումից հետո: «Որոշ գործողություններ, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի անջատումը և քաղաքացիական բնակչությանը սննդի մատակարարման դադարեցումը, հակասում են միջազգային իրավունքին»,- ընդգծել է եվրոպացի պաշտոնյան։

ԵՄ արտաքին գործերի նախարարները երկու կողմերին կոչ են արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը: «Դա նշանակում է, որ Գազայի քաղաքացիական բնակչության համար չպիտի կտրվի ջուրը, սնունդը կամ էլեկտրաէներգիան»,- հավելել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն «Համաս» արմատական խմբավորմանը ահաբեկչական կազմակերպություն է համարում, սակայն «ոչ բոլոր պաղեստինցիներն են ահաբեկիչներ»։

«Հետևաբար, կոլեկտիվ պատիժը կլինի անարդար և անարդյունավետ: Դա կհակասեր մեր և աշխարհի շահերին»,- եզրափակել է Բորելը։

Լուսանկարը՝ albeu.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter