HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

ԱՍՀ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ համատեղ նախատեսվող անելիքները անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքներին։

Նախարար Մկրտչյանը շնորհավորել է դեսպանին՝ կարևոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։ Ներկայացնելով տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման ուղղությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող աշխատանքները՝ նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակում, առկա ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում և իրականացնում է տարբեր ծրագրեր։

Անդրադառնալով ԵՄ մասնակցությամբ արդեն իսկ իրականացված ոլորտային աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանը դրական և արդյունավետ է որակել ինտեգրված սոցիալական ծառայությունների, սոցիալական բնակապահովման, մարդկանց թրաֆիքինգի և ընտանիքում բռնության ենթարկված անձանց, ինչպես նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում համատեղ ներդրված ջանքերը։

Դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է նախարարության հետ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ևս ակտիվորեն ներգրավվել սոցիալական պաշտպանություն ոլորտում նախատեսվող ծրագրերում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter