HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

ԲԸՏՄ տեսուչները վերահսկողական կանխարգելիչ հերթական շրջայցի ընթացքում Արարատի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ քաղաքացին ջրօգտագործում կատարելու նպատակով Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրի տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի առկայության իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անհապաղ դադարեցվել են ապօրինի հորատման աշխատանքները։ Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter