HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախից բռնի տեղահանված 41 երեխա հատուկ ընդունելությամբ դարձել է «Այբ» դպրոցի աշակերտ

«Այբ» դպրոցը տեղեկացնում է, որ Արցախից բռնի տեղահանված 41 երեխա հատուկ ընդունելությամբ դարձել է «Այբ» դպրոցի աշակերտ:

«Այս նախաձեռնությամբ մենք հիմնական դպրոցի 1-9-րդ դասարաններից յուրաքանչյուրում ավելացրել ենք երկուական հատուկ տեղ՝ դասարանում աշակերտների առավելագույն հնարավոր թիվը 18-ից դարձնելով 18+2: Դա թույլ տվեց մեզ ընդունել 40 արցախցի աշակերտ: ՀԽ որոշմամբ ևս մեկ արցախցի աշակերտ ընդունվել է 10-րդ դասարան: Արցախցի 41 նոր աշակերտները միացել են «Այբ» համայնքին և արդեն մասնակցում են դասերին:

Նկատի ունենալով երեխաների ներկայիս ստրեսային վիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջին ժամանակահատվածում նրանց կրթության իրավունքը խախտված էր և դասերը բնականոն չէին իրականացվում` քննությունների և մրցույթի կազմակերպումը աննպատակահարմար էր: Արցախից բռնի տեղահանված աշակերտների ընդունելությունը «Այբ» դպրոց կատարվել է հետևյալ առաջնահերթությամբ. ·

«Այբ» դպրոցում սովորող աշակերտների հարազատ քույր-եղբայրներ, արցախցի դիմորդներ, ովքեր 2020 թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում սովորել են «Այբ»-ում, ըստ գրանցման ցուցակի հաջորդականության (եթե նույն ընտանիքից մեկ դիմորդ ըստ գրանցման հաջորդականության հրավիրվում է դպրոց, ապա հարազատ քույր-եղբայրները ևս հրավիրվում են` տեղերի առկայության դեպքում): Արցախցի աշակերտների համար հատկացված տեղերում թափուր տեղ առաջանալու դեպքում այն կարող է լրացվել միայն նույն նպատակով՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների ընդունելությամբ: «Այբ» դպրոցի բարերարներն արդեն պատրաստակամություն են հայտնել իրենց վրա վերցնել հատուկ ընդունելության առաջացրած ծախսերի մի մասը, որի արդյունքում այս երեխաների ծնողների՝ դպրոցի հետ կնքվող ուսումնառության պայմանագրերը կնքվել են խորհրդանշական 1000 դրամով»,- ասվում է «Այբ» դպրոցի հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter