HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ միջնորդությանն այլընտրանք կարող են լինել Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցությունները. Ալիև

Ռուսաստանի միջնորդությունից Երևանի հրաժարվելու դեպքում այլընտրանք կարող են դառնալ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև ուղիղ բանակցությունները։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։ Հայաստանը չի մասնակցել այս հանդիպմանը։

«Ինչ վերաբերվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, մենք պատրաստ ենք գնալ դրան։ Մենք պատրաստ ենք շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի վրա։ Եթե հայկական կողմը մերժի Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև ուղիղ բանակցությունները: Ինչ-որ այլ հարթակներ մենք կվերլուծենք՝ հաշվի առնելով այն երկրների վերաբերմունքը, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները հանուն ճշմարտության. ոչ թե Ադրբեջանի, այլ ճշմարտության և միջազգային իրավունքի նկատմամբ»,- հայտարարել է Ալիևը։ 

Նա հավելել է, որ իր երկիրը երախտագիտությամբ է ընդունում Ռուսաստանի միջնորդությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում: «Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը,  քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, ինչպես նաև Հայաստանի դաշնակիցը։ Այս երկիրը գտնվում է մեր տարածաշրջանում՝ ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների։ Եվ, բնականաբար, մեր երկրների միջև հարաբերությունների պատմությունը ենթադրում է ռուսական կողմի միջնորդություն»,- նշել է Ալիևը։

Իր ելույթում Ադրբեջանի նախագահն ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը հրաժարվել է բիշքեկյան բանակցություններից՝ նշելով, որ դա «կասկածի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության հաստատման Երևանի պնդումները»։

«Մենք դրական ընդունեցինք այդ առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ էր հանդիպել ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմն այդ հանդիպումից հրաժարվեց։ Հիմա հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանը խաղաղություն է ուզում։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև եթե խաղաղություն ցանկանային, չէի հրաժարվի այդ հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, այնտեղ մասնակցում է անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվում է Ադրբեջանն առանց Ադրբեջանի մասնակցության, իսկ 2-3 ժամ Բիշքեկ թռչել չի կարող, կարևոր գործեր ունի։ Ահա այս ամենի մասին մենք պետք է բաց խոսենք»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter