HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արգենտինայի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և հայ-արգենտինական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները, հատկապես վերջին շրջանում, ունեն ինտենսիվ հարաբերություններ և դրանք նոր ծրագրերով ու նախաձեռնություններով հարստացնելու լավ ներուժ: Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է տնտեսական փոխգործակցության և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ աշխատանքը հաջողությամբ կշարունակվի:

Մարիանո Վերգարան շնորհակալություն է հայտնել իր գործունեությանն աջակցելու համար և անդրադարձել վերջին տարիներին Հայաստանի և Արգենտինայի միջև կապերի խորացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter