HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանավանի այգու տարածքը վերադարձվել է համայնքին

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի որդին՝ Ա.Ղ.-ն, իր հորից՝ Ս.Ղ.-ից (Սարգիս Ղարաքեշիշյան, նախկին համայնքապետ, խմբ․) ձեռք էր բերել հանցավոր գործունեության արդյունքում ստացված, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ներառված, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա, Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոց 19/1 հասցեի 0,137 հա մակերեսով ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքը: 

2023 թվականի հունիսի 27-ին դատախազն իր նախաձեռնությամբ որոշում էր կայացրել Ա.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում)։ 

Նախաքննության ընթացքում այգու տարածքն Ա.Ղ.-ի կողմից վերադարձվել է Ստեփանավան համայնքին:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter