Ավտովթար Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհին․ կան զոհ և տուժածներ
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 17։30-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են VAZ-2107, Mercedes-Benz և VAZ-2106 մակնիշների ավտոմեքենաները։
Ըստ նախնական տվյալների կա զոհ և տուժածներ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել