
Կենցաղային հողի վրա սպանություն Հրազդանում
2023 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:44-ին, Քննչական կոմիտեն ահազանգ է ստացվել այն մասին, որ Հրազդան բժշկական կենտրոնի անձնակազմը մեկնելով կանչի հասցե՝ ք. Հրազդան Վանատուր թաղամաս տներից մեկը, մահացած վիճակում հայտնաբերել է մի տղամարդու:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ ՔԿ-ի՝ մահացածը Եղվարդի բնակիչ, տվյալ տանը վարձակալությամբ բնակվող, 64-ամյա Ա.Հովհաննիսյանն է։ Զննությամբ դիակի վրա՝ գլխի շրջանում, հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ:
«Պարզվել է, որ նշված տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել վերջինիս և հարևանությամբ բնակվող, Հրազդանի 39-ամյա բնակչի միջև, որի ընթացքում վերջինս Ա.Հովհաննիսյանին գլխի շրջանում հասցրել հարվածներ, ինչի հետևանքով 64-ամյա տղամարդը մահացել է:
Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Հրազդան քաղաքի 39-ամյա բնակիչը ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Քննիչի կողմից կայացվել է նրան ձերբակալելու որոշում։ Վերջինս հարցաքննվել է և տվել խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել