HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելի գլխավորած պատվիրակությանը։

ԱԳՆ հաղորդմամբ, նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ հատուկ կարևորելով հոկտեմբերի 5-ին ընդունված «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի» մասին բանաձևը, որը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը:

«Պարույր Հովհաննիսյանը հանգամանալից ներկայացրել է զրուցակիցներին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ավելի քան 100 հազար մեր հայրենակիցների բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը և այս համատեքստում երախտիքի խոսքեր փոխանցել Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների կողմից մարդասիրական աջակցություն տրամադրելու համար:

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք այլ հարցեր, ներառյալ՝ միջխորհրդարանական համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերի»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter