HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետի երդման արարողությունը՝ ուղիղ հեռարձակմամբ

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունենում նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման արարողությունը։

Բնակիչներին տված հանդիսավոր երդմամբ Տիգրան Ավինյանը ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները՝ ընդգծելով, որ գործունեության ընթացքում կպահպանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կկատարի Երևանի քաղաքապետի լիազորությունները՝ գործելով ի բարօրություն բնակիչների:

Երևանի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետը երդվել է՝ ձեռքը դրած մ.թ.ա 782 թվականով թվագրված Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությանը:

Երևանի ավագանու հանդիսավոր նիստին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ։ 

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանն ավագանու 32 կողմ ձայներով հոկտեմբերի 10-ի ավագանու նիստում ընտրվեց Երևանի քաղաքապետ։ Նա ավագանու կողմից առաջադրված քաղաքապետի միակ թեկնածուն էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter