HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են ֆրանսերենի դասավանդմանն ուղղված նոր ծրագրերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Գիյոմ Նարջոլեի և կրթական համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ֆրանսիական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության իրականացման բնագավառներում՝ շեշտադրելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության դերակատարությունը նշյալ բնագավառներում ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու համար:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ֆրանսիական կողմը ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիական վերածննդի նախագիծը (FSPI), որը նախատեսվում է մեկնարկել 2024-2025 թվականների ընթացքում: Ծրագրի առանցքում ՀՀ քոլեջներում և դպրոցներում ֆրանսերենի դասավանդման և ուսուցման որակի բարելավումն է: Կողմերը քննարկել են ծրագրի իրականացման ձևաչափն ու համագործակցության հնարավորությունները նշյալ գործընթացում:

«Մենք արդեն իսկ ունենք այս ուղղությամբ հաջող համագործակցության փորձ: Խոսքս վերաբերում է Հայաստանի դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցչի օգնականներ ունենալու և Գյումրու դպրոցներից մեկը ֆրանսերենի տարածաշրջանային ռեսուրս-դպրոց դարձնելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկվել են ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման, մեթոդական աջակցության, գործընթացում առավել շատ ուսումնական հաստատություններ և սովորողներ ներգրավելու անհրաժեշտության վերաբերյալ մի շարք հարցեր: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդականը կարևորել է ԿԳՄՍ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը նշյալ գործընթացներն իրականացնելու գործում: Ֆրանսիական կողմը փաստել է, որ ֆրանսերենի դասավանդման վերապատրաստմանը մասնակցող ուսուցիչները կստանան վկայականներ:

Քննարկման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկա հանդիպումներում ներկայացնել գործնական քայլերին ուղղված աշխատանքները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter