HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված քննարկում ԲԸՏՄ-ում

Երևան քաղաքում փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել հանդիպում, որին  մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը, ոլորտի պատասխանատու վարչության պետեր, մայրաքաղաքում ու հարակից տարածքներում հանք շահագործող և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ քննարկվել է հանքերի շահագործման և շինաշխատանքների հետևանքով մթնոլորտային օդի աղտոտման ընթացիկ վիճակը, դրանց առաջացման հիմնական պատճառները, փոշու մակարդակի բարձր ցուցանիշների նվազեցմանն ուղղված միջոցառումները։   

Ներկայացվել է Երևանի շինհրապարակներից մեկում արդեն իսկ կիրառվող, ժամանակակից տեխլուծումներ ապահովող փոշեճնշող սարքը, որը շինարարության ընթացքում արդյունավետ կանխարգելում է մթնոլորտային օդ փոշու արտանետումները։ 

Կարևորվել է տնտեսավարողների կողմից ձեռնարկված անհրաժեշտ քայլերը՝ փոշու արտանետումների նվազեցման այլընտրանքային ուղիների կիրառման, փոշենստեցման համար նախատեսված նորագույն տեխնոլոգիաների օգտագործման, օդի աղտոտվածության կանխարգելմանն ուղղված հետևողական և համակարգված աշխատանքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter