HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը պատմել է, թե ինչ են նախօրեին խոսել Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում պատմել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև տրանսպորտային ոլորտի զարգացման հարցը: Կրեմլի մամուլի ծառայությունը, մեջբերելով Պուտինի խոսքը, նշել է, որ երկու երկրների նախագահները խոսել են նաև երկաթուղային հաղորդակցության զարգացման և նոր ավտոճանապարհների կառուցման մասին:

«Մենք <...> մանրամասն խոսեցինք մեր ծրագրերի մասին, ընդ որում դա երկաթուղային ցանցի զարգացումն է, դա ավտոմոբիլային ճանապարհների զարգացումն է։ Այս ամենն ունի լուրջ, և ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային նշանակություն»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կայացել էր Պուտինի և Ալիևի հանդիպումը։ Ի սկզբանե կարծիքներ կային, որ այն կարող է լինել եռակողմ, որին կմասնակցեր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն գագաթնաժողովից մի քանի օր առաջ հայկական կողմը հայտարարեց, որ Փաշինյանը չի մեկնի Ղրղզստանի մայրաքաղաք։ 

Հանդիպման ընթացքում, ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Ալիևն ու Պուտինը քննարկել էին նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Հանդիպման բաց մասում, սակայն, Պուտինը հայտարարել էր, որ քննարկման թիվ մեկ թեման Լեռնային Ղարաբաղի հարցն է։

Լուսանկարը՝ РИА Новости / Павел Бедняков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter