
Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Գյումրին 2024 թվականին կդառնա ԱՊՀ սպորտային մայրաքաղաք
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Գյումրին, ինչպես և նախատեսվում էր, 2024 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաք:
«Հաջորդ տարի այն (նկատի ունի ԱՊՀ մարզական մայրաքաղաքը - խմբ.) կլինի, ամեն դեպքում, ինչպես նախատեսվում է, հայկական Գյումրին։ Հուսով եմ, որ չնայած բոլոր դրամատիկ իրադարձություններին, որոնք այժմ տեղի են ունենում այդ տարածաշրջանում, Հայաստանը կկարողանա անցկացնել այդ միջոցառումները»,- ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանն իր ելույթի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Պուտինը հիշեցրել է, որ ԱՊՀ-ում մեկնարկել են սպորտի ոլորտում համագործակցության զարգացման համատեղ կարևոր նախաձեռնություններ: Այսպես, ԱՊՀ երկրների առաջին խաղերն անցկացվել են 2021 թվականին Կազանում, իսկ այս տարի դրանք ընդունել է Մինսկը։ Բացի այդ, Բելառուսի մայրաքաղաքն այս տարի ստացել Է նաև ԱՊՀ մարզական մայրաքաղաքի կարգավիճակ։ «Եվ ես գիտեմ, մենք Ալեքսանդր Գրիգորևիչի հետ (նկատի ունի Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին - խմբ.) քննարկել ենք, որ, իսկապես, ստացվել են լայնամասշտաբ, խոշոր, հետաքրքիր մրցույթներ», - եզրափակել է ՌԴ նախագահը:
Լուսանկարը՝ AnnHairapetian/Վիքիպահեստ
Մեկնաբանել