HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պաղեստինի նախագահը զգուշացրել է Գազայի հատվածում հումանիտար աղետի մասին

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը նախազգուշացրել է Գազայի հատվածում հումանիտար աղետի մասին, ինչը կապված է սոցիալական ծառայությունների աշխատանքի դադարեցման հետ։ Նա կոչ է արել անհապաղ հումանիտար միջանցքներ բացել դեպի Միջերկրական ծովի ափին գտնվող պաղեստինյան այդ անկլավ:

Աբասն այդ նախազգուշացումն արել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։  

«Մենք զգուշացնում ենք Գազայի հատվածում հումանիտար աղետի մասին՝ սոցիալական բոլոր ծառայությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Անհրաժեշտ է դեպի Գազայի հատված անհապաղ բացել հումանիտար միջանցքներ»,- Al Jazeera հեռուստաընկերության փոխանցմամբ հայտարարել է Աբասը։ 

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Աբասը նշել է, որ իրենք թույլ չեն տա Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանումը՝ հիշատակելով Նակբան, երբ 1948 թվականին, Իսրայելի անկախության հռչակումից հետո, սկսվեց առանձին շրջաններից պաղեստինցիների բռնի տեղահանում։ 

Ըստ Պաղեստինի առաջնորդի՝ վերջին օրերի իրադարձություններն ու Իսրայելի հաջորդիվ հարվածները կարող են հանգեցնել «երկրորդ նակբայի»։

Լուսանկարը՝ Mohammed Talatene/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter