HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԴիջիԹեք23». Ռոբերտ Խաչատրյանն այցելել է տեխնոլոգիական ցուցահանդես

«Մերիդիան» էքսպո կենտրոնում հոկտեմբերի 13-ին մեկնարկել է «ԴիջիԹեք23» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն այս տարի անցկացվում է «Տեխնոլոգիաներն ամենուր են» խորագրի ներքո: Այս մասին հայտնում են 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդմամբ՝ Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «ԴիջիԹեք23», շրջայց կատարել ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված տեխնոլոգիական ընկերությունների տաղավարներով, ծանոթացել մասնակից ընկերությունների վերջին նորություններին ու ձեռքբերումներին։ 

Նախարարությունը, կարևորելով ստարտափ էկոհամակարգի զարգացումը, այս տարի ևս աջակցում է նորաստեղծ ընկերություններին՝ մասնակցելու «ԴիջիԹեք» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին: 

«ԴիջիԹեք23»-ին նախարարությունը մասնակցում է միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային 12 ստարտափների, որոնք ներգրավված են նախարարության դրամաշնորհային և պետական աջակցության ծրագրերում: Նրանց մասնակցությունը ցուցահանդեսին յուրօրինակ հաշվետվություն է՝ ներկայացնելու տրամադրված աջակցության արդյունքները:  

Նորաստեղծ ընկերությունները ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումները և ձեռքբերումները տեխնոլոգիական, կրթական, բժշկական, արհեստական բանականության, սարքաշինության և այլ ուղղություններով։

Ցուցահանդեսին մասնակցությունը կնպաստի ընկերությունների ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների ներկայացմանն ու առևտրայնացմանը:

«ԴիջիԹեք23»-ին մասնակցում են շուրջ 120 ընկերություններ, որոնք ցուցահանդեսի այցելուներին ծանոթացնում են հայկական տեխնոլոգիական հնարավորություններին ու ներուժին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter