HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ Բաքվում և Երևանում բանակցություններ է վարել, որոնց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում հետագա քայլերը:

«Վերադարձել եմ Բաքվից և Երևանից, որտեղ քննարկել եմ համապարփակ կարգավորման ճանապարհին առկա հաջորդ քայլերը։ Կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին։ Մենք ակնկալում ենք, որ այդ փոխադարձ շփումը կամրապնդվի այս ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակով հանդիպման ժամանակ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է եվրոպացի պաշտոնյան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի վերջին Բրյուսելում:

Լուսանկարը՝ abkhazworld.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter