
Արցախում մնացել է առավելագույնը 40 արցախցի․ Արտակ Բեգլարյան
Արցախի տարածքում՝ ադրբեջանական օկուպացիայի տակ, առավելագույնը 40 արցախցի է մնացել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Արցախի ժողովուրդը բախվել է Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանությանը, ավելի քան 99,96%-ը բռնի տեղահանված է։ Ներկայում ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի, և նրանցից ոմանք էթնիկ հայեր չեն, ունեն ռուսական ծագում»,- գրել է Բեգլարյանը։
The people of Artsakh have faced genocide by the dictatorial Aliyev regime, with more than 99.96% forcibly displaced.
— Artak Beglaryan | #StopArtsakhGenocide (@Artak_Beglaryan) October 13, 2023
Currently, only a maximum of 40 Artsakh citizens remain under Azerbaijani occupation, and some of them are not ethnic Armenians but have Russian origins.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել