HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հարվածել է մայրուղուն, որտեղով տարհանվում էին Գազայի հատվածի բնակիչները

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 13-ին ավիացիոն հարված է հասցրել Գազայի գլխավոր ավտոմայրուղուն, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվել են, ավելի քան 200-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարությանը։ 

Հարվածից հետո համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում են զոհված մարդկանց մարմինները, վնասված մեքենաները, անձնական իրերով բեռնատարները։ Տեսանյութը նկարահանվել է Գազայի Սալահ ադ-Դին մայրուղու վրա։ Այն OSINT գործիքներով ստուգել և հրապարակել են վերլուծաբաններ Քրիս ՕսիՔը և Գաբոք Ֆրիզենը։ Տեսանյութի իսկությունը հաստատել են նաև The Washington Post-ի լրագրողները:

Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի մեկնաբանել տեղեկատվությունը։ 

Իսրայելը հոկտեմբերի 13-ին Գազայի ավելի քան 1 միլիոն բնակիչներին կոչ էր արել տարհանվել դեպի Գազայի հարավային հատված: Սկզբում իսրայելցի զինվորականները տարհանման համար 24 ժամ էին հատկացրել։

ՄԱԿ-ում հայտարարել էին, որ 1,1 միլիոն բնակիչների տեղաշարժն անհնար է առանց ավերիչ հումանիտար հետևանքների: ՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելի հայտարարած 24 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են հեռացել։ Հոկտեմբերի 14-ի առավոտյան Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի բնակիչները կարող են անվտանգ տարհանվել մինչև շաբաթ օրը ժամը 16:00-ն: «Համաս»-ը Գազայի բնակիչներին կոչ է արել անտեսել տարհանման մասին Իսրայելի հաղորդագրությունները:

Լուսանկարը՝ Mohammed Abed/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter