
Իսրայելը պնդում է, որ սպանել է «Համաս»-ի ռազմաօդային ուժերի հրամանատարին
Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ հոկտեմբերի 13-ին Գազայի հատվածի ուղղությամբ հարվածի հետևանքով սպանվել է պաղեստինյան «Համաս» խմբավորման ռազմաօդային ուժերի հրամանատար Մերադ Աբու Մերադը։
Ինչպես նշվում է, «Համաս»-ի բարձրաստիճան անդամը զոհվել է Գազայում օպերատիվ շտաբին ՑԱԽԱԼ-ի կործանիչների հարվածի հետևանքով, որտեղից խմբավորումը կառավարում էր իր օդային հարվածները։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մերադ Աբու Մերադը «շաբաթ օրը տեղի ունեցած մարտի ժամանակ մեծամասամբ պատասխանատու էր ահաբեկիչների ղեկավարման համար», որոնց թվում էին նաև օդից պարապլանով Իսրայել ներթափանցած զինյալները:
IDF says that in an overnight airstrike in the Gaza Strip, the head of Hamas's aerial array, Murad Abu Murad, was killed. The strike targeted a headquarters from which the terror group managed its aerial activity, according to the IDF. pic.twitter.com/KqYjDCqrTX
— Emanuel (Mannie) Fabian (@manniefabian) October 14, 2023
Իսրայելի պաշտպանության բանակը հավելել է, որ Գազայի հատվածում բազմաթիվ թիրախների ուղղությամբ «լայնածավալ հարվածների» հետևանքով հոկտեմբերի 14-ի գիշերը սպանվել են «Համաս» խմբավորման «Նուհբա» հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանման տասնյակ զինյալներ: ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ նշվում է, որ «Նուհբա»-ի գրոհայինները «եղել են առաջատար ուժերից մեկը, որոնք հոկտեմբերի 7-ին առաջնորդել են Իսրայել ներթափանցումը»։
Լուսանկարը՝ economictimes.indiatimes.com-ից
Մեկնաբանել