
Թրամփի կարծիքով՝ միայն ինքը կարող է պաշտպանել Իսրայելին
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքը ԱՄՆ նախագահի պաշտոնի միակ հավակնորդն է, որն ի վիճակի է Իսրայելին պաշտպանելու ագրեսիայից: Այդ մասին գրում է The Hill-ը։
«Ես ապահովում էի Իսրայելի անվտանգությունը, հիշեք դա։ Ես ապահովել եմ Իսրայելի անվտանգությունը <...> Ոչ ոք դա չի անի, ոչ ոք չի կարող, և ես գիտեմ բոլոր խաղացողներին»,- հայտարարել է Թրամփը։
Նա նաև «Համաս»-ի՝ Իսրայելի վրա հարձակման պատասխանատվությունը դրել է գործող նախագահ Ջո Բայդենի վրա։ ԱՄՆ նախագահի թեկնածուի խոսքով՝ «իրավիճակը միայն կվատթարանա»:
Մինչ այդ լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփը կողմ էր արտահայտվել Իսրայելի վարչապետի պաշտոնից Բենյամին Նեթանյահուի հեռանալուն։
Հայտնի է նաև, որ Թրամփը մամուլի հետ շփումներում շատ է քննադատել Նեթանյահուին, հատկապես իսրայելական հետախուզության՝ Մոսադի ձախողման համար, որը չէր կարողացել հայտնաբերել Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հանգամանքը: Բացի այդ, Թրամփը հանդես էր եկել Պաղեստինին ցանկացած տիպի օգնության ցուցաբերման դադարեցման օգտին։
Լուսանկարը՝ Joe Raedle/Getty Images
Մեկնաբանել