HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում է Փրկարար ծառայությունը:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  Երևան-Երասխ ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Վ․, ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ճանապարհային գլանին (վարորդ՝ Ե․ Շ․, ծնված 1984 թ.)։

«Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1974 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1980 թ.) և Հ․ Գ․-ն (ծնված 1970 թ.) մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter