HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը կազմակերպում է Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթ ՀՀ քաղաքացիների համար

Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ Իսրայելում ՀՀ դեսպանության միջոցով, հետևում է իրավիճակի զարգացումներին և ըստ անհրաժեշտության կձեռնարկի լրացուցիչ քայլեր։

Նաև հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter