HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 21։59-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1987 թ․) և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Ս., ծնված 1966 թ․)՝ բեռնված տուֆով:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն. Գ.-ն (ծնված 2016 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ արձանագրվել է Ն. Գ.-ի մահը, իսկ վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել բեռնատարի գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Փրկարարները ոստիկանների և քաղաքացիների հետ համատեղ ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter