HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ահաբեկչական հարձակում Բրյուսելի կենտրոնում. սպանվել է Շվեդիայի երկու քաղաքացի

Շվեդիայի երկու քաղաքացի է զոհվել Բրյուսելի կենտրոնում ահաբեկչական հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ 

Հարձակումը տեղի է ունեցել «Էյզել» մարզադաշտից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ հոկտեմբերի 16-ի երեկոյան նախատեսված էր «Եվրո-2024-ի»՝ Բելգիայի և Շվեդիայի հավաքականների միջև ընտրական հանդիպումը: Զոհերը կրում էին Շվեդիայի հավաքականի մարզաշապիկները։

Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, հանցագործը դեռ ազատության մեջ է։ Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ իրեն անվանել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետևորդ և հայտարարել, որ սպանել է անհավատ մարդկանց՝ վրեժ լուծելով կրոնի համար մահացող մահմեդականների համար:

Բելգիա-Շվեդիա հանդիպումը չի վերսկսվել առաջին խաղակեսից հետո, երբ հայտնի է դարձել Բրյուսելում երկու երկրպագուների մահվան մասին: Բելգիայի իշխանությունները այս հարձակման պատճառով երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել են առավելագույնի: 

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter