HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան հայտարարել է Լուգանսկի ու Բերդյանսկի օդակայաններին հարվածների մասին

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 17-ի գիշերը ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցրել Լուգանսկի և Բերդյանսկի օդակայաններին, որոնք գտնվում են ռուսական զորքերի վերահսկողության տակ:

Հաղորդագրության մեջ, որին հղում է անում «РБК-Украина»-ն, նշվում է, որ հարվածներ են հասցվել ուղղաթիռներին և օդակայանների սարքավորումներին։ Թե կոնկրետ ինչ թիրախներ են խոցվել, ուկրաինական կողմը չի մանրամասնել։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան ամփոփագրում նշվում է, որ ուկրաինական կողմը չորս հարված է հասցրել ռուսական սպառազինությանն ու ռազմական տեխնիկային՝ չնշելով, թե կոնկրետ որ ուղղություններում։ Ըստ ուկրաինական կողմի հաղորդագրության՝ խոսցվել է երկու ուղղաթիռ և զինամթերքի պահեստ։

Բերդյանսկում, որը բռնազավթված է ռուսական զորքերի կողմից, բնակիչները սոցիալական ցանցերում գրել էին տեղի օդակայանի շրջանում պայթյունների մասին։

Լուսանկարը՝ dialog.ua-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter