HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում՝ հետվճարները գործում են նաև Հայաստանում

Հոկտեմբերի 16-ին Wildberries միջազգային առցանց հարթակը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են: Այս մասին նշված է Wildberries ընկերության մամուլի հաղորդագրությունում։

Առցանց հարթակի գործընկերները ստիպված չեն լինի որևէ քայլ ձեռնարկել դրա համար: Wildberries-ի աշխատակիցներն իրենք տեղեկատվություն կհավաքեն ապրանքների տեղաշարժի բոլոր փուլերում։

Վաճառողը ետ կստանա ապրանքի արժեքը՝ փոխարինումը հայտնաբերման օրվա ընթացիկ գնով, առանց հաշվի առնելու մշտական հաճախորդի զեղչը, հաշվարկվելու է նաև միջնորդավճարը: Այս գումարը կարտացոլվի ֆինանսական հաշվետվությունում՝ որպես «փոխարինված ապրանքների փոխհատուցում»: Ապրանքները չեն վերադարձվի վաճառողին, գումարը կնստացվի հաշվեկշռին փոխարինումը հայտնաբերելուց հետո 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածն անհրաժեշտ է Wildberries-ի մասնագետների կողմից մանրակրկիտ հետաքննության համար։

«Մենք մշտական ​​երկխոսության մեջ ենք մեր գործընկերների հետ, միասին քննարկում ենք նրանց հետ համագործակցության պայմանները։ Հետևաբար, թարմացրել ենք փոխարինումների հետ աշխատելու կանոնները. ցանկանում ենք պահպանել համագործակցության թափանցիկությունը», - նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունից»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter