HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաշած մսի ոսկորի միջից հայտնաբերվել է 14 փաթեթ՝ տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներով. ՔԿՀ

ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կանխվել է մեծ քանակությամբ թմրամիջոցներին նմանվող զանգվածների ներթափանցումը հիմնարկ: Այս մասին հաղորդում են Քրեակատարողական ծառայությունից։

«Այսպիսով՝ հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, նախապես ստացված տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Գ.Մ.-ի կողմից կալանավորված անձ Ա.Բ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Զննության արդյունքում խաշած մսի ոսկորի միջից հայտնաբերվել է 14 փաթեթ՝ ընդհանուր 34,58 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներով: Ըստ այդմ՝ փաթեթներից չորսում առկա է եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 10,42 գրամ քաշով զանգված, յոթում՝ մարիխուանային նմանվող, ընդհանուր 17,27 գրամ քաշով զանգված: Երկու փաթեթներում առկա է եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 5,86 գրամ քաշով զանգված, ևս մեկ փաթեթում՝ ափիոնին նմանվող, 1,03 գրամ քաշով զանգված: 

Քաղաքացի Գ.Մ.-ն նշել է, որ իրեն՝ որպես տաքսու վարորդի, խնդրել են կալանավորված անձ Ա.Բ.-ի անվամբ հանձնուքը տանել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, և ինքը տեղյակ չի եղել հանձնուքի պարունակությունից: 

Գ.Մ.-ն ձերբակալվել է հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter