HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարն ընդունել է Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասին

Լիտվայի Հանրապետության բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցին ընդառաջ` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեսպան Անդրիուս Պուլոկասին:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ դեսպանը նշել է, որ այցը նշանակալի է և ժամանակին` ցույց տալու Լիտվայի աջակցությունը Հայաստանի համար մարտահրավերներով լի շրջանում:

Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել հայ-լիտվական քաղաքական երկխոսության և առկա համագործակցության մակարդակը:

Նախարարը լիտվական կողմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի և պայթյունի հետևանքով տուժածների բուժման ընթացքը, բռնի տեղահանված անձանց պատշաճ բուժօգնության տրամադրումը:

Քննարկվել են առողջապահության ոլորտում Հայաստան-Լիտվա երկկողմ, ինչպես նաև` ՀՀ-ԵՄ շրջանակում միջնաժամկետ և երկարաժամկետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter