HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՀՈՌՈՄԻ ՆԱԽԱԿՐԹԱԿԱՆ» ՀՈԱԿ-ում: Արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզում խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը (Շիրակի մարզ, գ. Հոռոմ): 

Մասնավորապես՝    

- սննդի կառույցը կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և ապահովվի հիգիենիկ աշխատանքային պայմաններ,

- խոհանոցում գազօջախի, աշխատասեղանների, հումքի լվացման, ինչպես նաև երեխաների ձեռքերի լվացման լվացարանի հարակից պատերի և հատակի անջրանցիկ, չներծծող շերտի որոշ հատվածներ եղել են վնասված՝ միացման հատվածներում առկա են եղել բացվածքներ, 

- խոհանոցի առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը և գոլորշու խտացումը,

- աշխատանքային մակերևույթները՝ հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները, պահվել են ոչ նորոգ ու բարվոք վիճակում, սննդի կառույցը ապահոված չի եղել չորացման հիգիենիկ սարքերով:

Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter