HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՀՅԴ-ում նոր սկանդալ է հասունանում

ՀՅԴ-ում հետաքրքիր զարգացումներ են ընթանում. ղարաբաղյան-հայաստանյան կառույցների միջև առկա խնդիրները դեռ չմարած՝ ՀՅԴ-ում նոր սկանդալ է հասունանում:

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը սեպարատ, առանց ՀՅԴ-ին տեղեկացնելու, բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ՝ Թալինի քաղաքապետի ընտրություններում իր «բաջանաղին»՝ Տիգրան Հարությունյանին քաղաքապետ դարձնելու համար:

Տ.Հարությունյանը Թալինի Շղարշիկ գյուղից է, երկար ժամանակ Սամարայում զբաղվել է բիզնեսով, Հայաստան է վերադարձել 2006-ին և Թալինում հիմնել տեխսպասարկման պարկ:

Արծվիկ Մինասյանը, ըստ «Հրապարակի» աղբյուրների, փորձել է հանդիպել Գագիկ Ծառուկյանին՝ նրա «դաբրոն» ստանալու համար, ինչպես նաև «բանակցել» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որ նրան դարձնի կոնսենսուսային թեկնածու: Սակայն ՀՀԿ-ն մտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրել ՀՀԿ տեղական կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանին:

Թալինի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 5-ին: «Հրապարակը» հիշեցնում է, որ Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը դարձել է ԱԺ պատգամավոր:

Մեկնաբանություններ (2)

TRO
Amstrdameeeen menchev hunasdan TASHNAGCUTYUN ge harvaze hayer tavajan.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես կցանկանայի Հայաստանը տեսնել մաքրված/ազատագրված ՅՀԴ-ից. 1920 թվին մեռած այդ ծերունու մումիայից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter