HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային հումանիտար և զարգացման գործընկեր կառույցների մասնակցությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների գնահատման հարցը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և միջազգային հումանիտար և զարգացման գործընկեր կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգմանն ուղղված քննարկում։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 անձանց բռնի տեղահանման արդյունքում ձևավորված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային, միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված աշխատանքներին։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լեկլերկը՝ վերահաստատելով գրասենյակի պատրաստակամությունը՝ նպաստելու արձագանքի արդյունավետ համակարգման իրականացմանը։

Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ միջազգային հումանիտար և զարգացման կառույցների կողմից արդեն իսկ մեկնարկած ծրագրերը։

Աշխատանքների հասցեականությունը ապահովելու տեսանկյունից կարևորվել է Կառավարության կողմից ներկայացվող արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության հնարավորությունը։

Փոխվարչապետը հույս է հայտնել, որ միջազգային գործընկերները և մասնագիտացված գործակալությունները կաջակցեն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին այս աղետի հետևանքները հաղթահարելու և մեր հայրենակիցների համար կայուն կենսապայմաններ ապահովելու գործում:

Հանդիպմանը ներկայացվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի մշակած արձագանքման ծրագիրը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել նախատեսվող աշխատանքների ձևաչափին և հիմնական առաջնահերթություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter