HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ախպերությունը՝ կյանքից ավելի թանկ

Հիմա ավելի է սրվում հարցերի հարցը. «Հարսնաքարի» սահմռկեցուցիչ հանցագործությունը ամբողջությամբ կբացահայտվի՞, թե՞ ոչ, կպատժվե՞ն բոլոր հանցագործները, թե՞ միայն ծեծի անմիջական մասնակիցներից ոմանք:

Օրերս պարզվեց, նաև ոստիկանությունը, ըստ էության, պաշտոնապես հաստատեց, որ ծեծողներից ամենաակտիվը՝ Գարիկ Մարգարյանը, ոչ թե «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցն է, այլ այդ ռեստորանի տիրոջ՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնապահը:

Բազմաթիվ տեսակադրեր ապացուցում են, որ Մարգարյանը ամենուր ուղեկցում է Հայրապետյանին: Ու դժվար է հավատալ, որ հենց այդ օրը նա չի եղել իր շեֆի հետ: Ամենահավանականն այն է, որ ծեծի պահին շեֆը եղել է ռեստորանում կամ իմանալով, որ ռեստորանում ինչ-որ մարդիկ «իրենց լավ չեն պահում», իր թեկնապահին ուղարկել է չարաճճի հաճախորդներին «դաստիարակելու» գործը տեղում ղեկավարելու նպատակով:

Իրավապահների համար սա դժվար չէ պարզել: Պետք է ընդամենը մի քանի պարզ քննչական գործողություն կատարել: Օրինակ, հարցաքննության ժամանակ կալանավորված Մարգարյանին հարցնել՝ ինքը շեֆից հրահանգ չի՞ ստացել՝ «դաստիարակելու» հաճախորդներին: Կամ ստուգել Մարգարյանի հեռախոսը՝ պարզելու համար, թե դեպքին նախորդած մեծ ժամվա ընթացքում ում է զանգահարել, ումից է զանգեր ստացել: Ստուգել բոլոր այն հեռախոսահամարները, որոնցից այդ մեկ ժամվա ընթացքում օգտվել է նրա շեֆը...

Մի խոսքով, այս հանցագործությունը շատ հեշտ է բացահայտել: Միայն ցանկություն է պետք: Այ հենց այստեղ է, որ մեղմ, շատ մեղմ ասած, կասկածներ կան: Ախր խոսքը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ օլիգարխի՝ Ռուբեն Հայրապետյանի՝ հայտնի Նեմեց Ռուբոյի մասին է: Այս մտերմությունը ներկայիս ՀՀ-ում շատ ավելի ծանրակշիռ է, քան մարդու կյանքը:

Մեկնաբանություններ (2)

GEVORG
INCH EK UZUM NEMECIC ? TAKANKNERIC MEK@ ASES VOR HASARAKUTUNN E MEXAVOR
Lena
Hay azg@ ir patmutyan mech shat djvar jamanakashrjanum e gtnvum, hancagorc tarer en ishxanutyan glxin kangnac urish spaseliqner cheinq el karor unenal

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter