
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ԱԳՆ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկված ուղղություններով և ձևաչափերում փոխգործակցությանը, ինչպես նաև հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել