HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանը պարտավոր է դատարան հանձնել Հայրապետյանին, փակել տալ «Հարսնաքարը»

Ռուբեն Հայրապետյանին պետք է զրկել մանդատից, պետք է զրկել՝ խայտառակ անելով, հասարակական պարսավանքի ենթարկելով: Ռուբեն Հայրապետյանն ու նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև Նեմեցին սպասարկող համբալներն ու նրանց ընտանիքները պետք է չկարողանան տնից դուրս գալ և այս քաղաքում հանգիստ խղճով քայլել:

Ռուբեն Հայրապետյանին ու նրա ընտանիքին պատկանող բիզնեսը՝ «Հարսնաքար» ռեստորանը, պետք է փակել՝ որպես սպանդանոց: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ռեստորան կոչված այդ շենքում մարդկային ճակատագրեր են խեղվում:

Ռուբեն Հայրապետյանին պետք է կանչել պատասխանատվության: Նա է պատասխանատու իր վարձու մարդասպանների գործողությունների համար, որովհետև անվտանգության աշխատակիցը առաջնորդվում է բացառապես «շեֆի» ցուցումներով:

Սերժ Սարգսյանը պարտավոր է շատ արագ որոշում կայացնել՝ մանդատից զրկել Նեմեցին, փակել տալ «Հարսնաքարը», ապա անկախ և օբյեկտիվ արդարադատության սկզբունքի շրջանակներում դատարան հանձնել Հայրապետյանին:

Եթե ոչ, ուրեմն հասարակությունը բոլոր իրավունքները կունենա կայացնելու իր արդարադատությանը՝ նախ հրապարակային արձանագրելով և ի գիտություն ընդունելով, որ Վահեին սպանել է Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանի հետ միասին:

Մեկնաբանություններ (1)

hayer
arden ush e, merneluc heto che vor petq e voti helnel (hle harc a vodi khelnen te che), henc aradjin or@ petq er s...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter