HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը հայտարարել է ուկրաինական 28 անօդաչուների խոցման մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է հոկտեմբերի 18-ի գիշերը ուկրաինական 28 անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։

Ռուսական պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անօդաչուները հայտնաբերվել և խոցվել են Բելգորոդի, Կուրսկի մարզերում և Սև ծովի ավազանում՝ հակաօդային պաշտպանության միջոցների կողմից։

Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդի և Յակովլևսկի քաղաքային շրջաններում ՀՕՊ համակարգերը խոցել են ինքնաթիռի տիպ ունեցող 6 անօդաչու։ «Նախնական տվյալներով՝ տուժածներ ու ավերածություններ չկան»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Գլադկովը։

Կուրսի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտն էլ հայտարարել է, որ Կուրսկի շրջանում խոցվել է ինքնաթիռի տիպ ունեցող 6 անօդաչու։ Ըստ նրա՝ ևս 4-ն էլ ոչնչացվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կողմից։ Ստարովոյտի պնդմամբ՝ Կուրսկի մարզում ևս տուժածներ ու ավերածություններ չկան։

Ռուսաստանի իշխանությունները գրեթե ամեն օր հայտնում են ուկրաինական խոցված անօդաչուների մասին։ Շատ դեպքերում խոսքը Ուկրաինային սահմանակից շրջաններում հայտնաբերված անօդաչու թռչող սարքերի մասին է, սակայն բազմիցս անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել նաև ռուս-ուկրաինական սահմանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու: Անօդաչուները, մասնավորապես, հասել էին մինչև Մոսկվայի կենտրոն՝ հարձակվելով Կրեմլի վրա։

Լուսանկարը՝ topnews.ru-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter