HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Թուրքիան

Իսրայելը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին այդ երկիրը շտապ լքելու կոչ է արել։ Հայտարարությունը Le Monde-ի փոխանցմամբ տարածել է Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը։ 

«Արտերկրում իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքների շարունակական աճի ֆոնին Թուրքիա մեկնելու նախազգուշացումը բարձրացվել է մինչև ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի: Թուրքիայում գտնվող բոլոր իսրայելցիները պետք է հնարավորինս շուտ հեռանան այդ երկրից»,- ասված է իսրայելական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, Մարոկկոյում ահաբեկչական սպառնալիքի մակարդակն Իսրայելի կողմից բարձրացվել էր մինչև 2-րդ մակարդակ։ Ըստ Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի մեկ այլ հայտարարության՝ այդ երկրում գտնվող իսրայելցիները պետք է ձեռնարկեն նախազգուշական միջոցներ։

Հոկտեմբերի 8-ին հրապարակված մեկ այլ հայտարարության մեջ էլ Իսրայելի քաղաքացիներին կոչ էր արվում չմեկնել Մերձավոր Արևելքի երկրներ ու հրատապ լքել Սինայի թերակղզին (գտնվում է Եգիպտոսի կազմում- խմբ.)։

Լուսանկարը՝ Reuters/Baz Ratner/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter